Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Նիկոլի քաղաքական որոշումն է հետապնդել բոլոր ընդդիմախոսներին՝ ոմանց կալանավորելով, ոմանց հետապնդելով, ոմանց վրա էլ վարժեցված շներ քսի տալով

Նիկոլի քաղաքական որոշումն է հետապնդել բոլոր ընդդիմախոսներին՝ ոմանց կալանավորելով, ոմանց հետապնդելով, ոմանց վրա էլ վարժեցված շներ քսի տալով
18.12.2025 | 13:23

Երկու դեպք եմ նկարագրում, երկուսն էլ հանրային մեծ հնչեղություն ունեցող։

ա) AntiFake կայքի հիմնադիր, հանրային գործիչ Նարեկ Սամսոնյանն ու «Իմնեմնինի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը արդեն ավելի քան մեկ ամիս կալանավորված են շինծու քրեական գործով։ Նրանց վրա խուլիգանության հոդված է դրված՝ Սամսոնյանի դեպքում զուտ նրա համար, որ եթերում օգտագործել է «հետույք» բառը։

բ) Նույն խուլիգանական հոդվածը դրված է նաև այն տակաքների վրա, ովքեր Նիկոլի հրահանգով հանցավոր խումբ են ձևավորել, կեղծ պետհամարանիշներ օգտագործել, դիմակավորվել ու օրը ցերեկով մեջքից հարձակվել հանրային-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Նիկոլի այս ստրուկները, ինչպես գիտեք, ազատության մեջ են։

Հիմա՝ մի կողմից «հետույք» բառի օգտագործում, մյուս կողմից՝ հանցավոր խմբի ձևավորում ու հարձակում նախկին պատգամավորի վրա։ Մի դեպքում երկու ամիս կալանք, մյուս դեպքում՝ ազատություն։

Կասեք անտրամաբանակա՞ն է սա։ Անարդար կամ անբարոյակա՞ն։ Ոչ։ Այս ամենի թե՛ «տրամաբանությունը», թե՛ «արդարությունը» և թե՛ «բարոյականությունը» մեկ անուն ունեն՝ քաղաքական որոշում։

Նարեկն ու Վազգենը քաղաքական որոշմամբ են կալանավորված։ Միհրանի վրա քաղաքական որոշմամբ են հարձակվել և նույն այդ որոշմամբ էլ Նիկոլի հանցագործ կամակատարներն ազատ են արձակվել դատարանից։ Նիկոլի քաղաքական որոշումն է հետապնդել բոլոր ընդդիմախոսներին՝ ոմանց կալանավորելով, ոմանց հետապնդելով, ոմանց վրա էլ վարժեցված շներ քսի տալով։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ